Contact Us 

Please do write us a message regarding your business' accounting and taxation advisory needs.  We offer free consultations for all initial meetings with new clients. 

32 Arshakunyats Ave
Yerevan, Yerevan, 0026
Armenia

+374 93 204017

photo 3.jpg

Դասընթացներ

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

Սմարտ ԷՄԹԻ ընկերությունը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ, որոնք ձեզ կօգնեն ավելի լավ հասկանալ ժամանակակից բիզնեսի աշխարհը ու ստանալ մասնագիտական առաջխաղացման հնարավորություն:
Մենք մատուցում ենք որակյալ դասընթացներ՝ ապահովելով անհատական մոտեցում, աշխույժ, դրական միջավայր և իրենց բնագավառում բարձր որակավորում ունեցող փորձառու դասախոսներ:

Մենք անցկացնում ենք հաշվապահական , ֆինանսական, հարկային և կառավարչական դասընթացներ: Մեր դասընթացները ձեզ կօգնեն ունենալ ավելի հաջողակ ու բարգավաճ գործունեություն: Մասնագիտական մոտեցումը, նորարարական դասընթացները և ինտերակտիվ մեթոդներով ուսուցանումը կխթանեն Ձեր մասնագիտական աճին: Դասընթացի ավարտին շնորհվում է դասընթացի մասնակցության հավաստագիր:

  • «Հարկային օրենսդրության փոփոխություններ և քննարկումներ» սեմինարը  գլխավոր հաշվապահների համար հնարավորություն կընձեռի մասնակիցներին իրենց մտահոգող հարցերի պարզաբանումները ստանալ իրավասու մասնագետների կողմից: Սեմինարները ներկայացնող մասնագետները անմիջականորեն մասնակցում են Հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծերի մշակման, քննարկման և ընդունման գործընթացին: Սեմինարները անց են կացվում յուրաքանչյուր ամիս, երեկոյան ժամերին, երկուսից  երեք ժամ տևողությամբ: Սեմինարներին կարող են մասնակցել հաշվապահներ, ներքին և արտաքին վերստուգողներ, հարկային խորհրդատուներ և այլ շահագրգիռ անձինք:
  • «Հաշվապահություն սկսնակների համար» դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան հաշվապահության, հաշվետարության և ֆինանսների ոլորտում, ինչպես նաև սկսնակ հաշվապահների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հաշվապահության սկզբունքներին, ֆինանսական գործառույթներին և ՀՀ հարկային օրենսդրության հիմնահարցերին:
  • «Միջազգային Ֆինանսական Հաշվապահական Ստանդարտներ» ֆինանսական ոլորտի դասընթացը-ՄՖՀՍ ստանդարտի պրակտիկ կիրառության խնդիրներ , նախատեսված է նրանց համար, ում անհրաժեշտ է մանրամասն իմանալ յուրաքանչյուր ստանդարտի պրակտիկ կիրառությունը:

«Հաշվապահություն սկսնակների համար» դասընթացները ներառում են՝

  • Հաշվապահության սկզբունքները
  • Կրկնակի գրանցում
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Հիմնական միջոցների հաշվառում
  • Ֆինանսական հաշվետվությունների ձևերը և լրացման կարգը
  • Աշխատավարձի հաշվարկ
  • Դրամարկղային գործառնությունների հաշվառում
  • Հարկային հաշվառում
  • 1C հաշվապահական ծրագրի գործնական կիրառում